about

Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ Պատգամավոր

about Արսեն Թորոսյանը ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր է, հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և առողջապահության նախարարի պաշտոնները: Քաղաքական պաշտոններ զբաղեցնելուց առաջ աշխատել է մասնավոր, պետական, հասարակական և միջազգային կազմակերպություններում, որոնք գործունեություն են ծավալել առողջապահության ոլորտում: Մասնագիտությամբ բժիշկ է, իսկ նեղ մասնագիտացմամբ` առողջապահության կազմակերպիչ:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: 2019 թվականից հանդիսանում է ՔՊԿ վարչության անդամ:

Աշխատանք

2021 — մինչ օրս
ՀՀ ԱԺ պատգամավոր
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
2021 — 2021
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
2018 — 2021
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ նախագահի հրամաններով 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել և 2019 թվականի հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:
2016 — 2018
ՄԻԲՍ բժշկական կենտրոնի տնօրեն
Վերանշանակվել է ՄԻԲՍ բժշկական կենտրոնի տնօրեն:
2011 — 2015
ՄԻԲՍ բժշկական կենտրոնի տնօրեն
2011 թվականին նշանակվել է ՄԻԲՍ ԲԿ տնօրեն: Զինվորական ծառայության մեկնելու պատճառով 2015 թվականին ազատվել է ՄԻԲՍ ԲԿ տնօրենի պաշտոնից:
2010 — 2011
ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2010 թվականին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, պաշտոնավարման վերջին ամսում հանդիսացել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2005 — 2010
ԱԱՊ բարեփոխումների ծրագրի ԸԲ և ԲՕ որակի համակարգող
2005 թվականին նշանակվել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան) օգնական, իսկ 2008 թվականին առաջխաղացվել է դեպի նույն ծրագրի ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող:
2004 — 2005
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ սոցիալական աշխատողների խմբի ղեկավար
2004-2005 թվականներին եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատողների խմբի ղեկավարը:

Կրթություն

2006 — 2009
ՀՀ ԱՆ ԱԱԻ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում
Սովորել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ասպիրանտուրայում հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
2004 — 2006
ՀՀ ԱՆ ԱԱԻ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում
Սովորել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
1998 — 2004
ԵՊԲՀ բուժական ֆակուլտետ
Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:
1988 — 1998
Երևանի թիվ 124 դպրոց
Սովորել և գերազանցությամբ (ոսկե մեդալով) ավարտել է Երևանի թիվ 124 միջնակարգ դպրոցը (ներկայումս Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց)

Այլ

2015 — 2016
ՀՀ զինված ուժեր
Ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես բժշկական ծառայության լեյտենանտ: